Տուր դեպի Տաթև

Տաթև,Շաքիի Ջրվեժ,Նորավանք

Նախքան Սյունիքի մարզ հասնելը կայցելենք հոյակերտ Նորավանք: 
Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև Հարսնաձորի դիտակետում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանական համալիր: Այնուհետև կայցելենք Տաթևի վանական համալիր, որտեղ կարող եք նստել Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղի: Ճանապարհը շարունակելով` կհասնենք Շաքիի ջրվեժ: Այն Հայաստանի բնության ամենագեղեցիկ հուշարձաններից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա: Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Հ.Գ. Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5.500 դրամ, երկկողմանին՝ 7.000 դրամ: Հ.Հ.Գ. Ճոպանուղին երկուշաբթի չի աշխատում:
Արժեքը 11,500 դրամ

Read more

Տաթև,Խնձորեսկ,
Շաքիի Ջրվեժ

Երբևէ եղե՞լ եք Հին Խնձորեսկում, տեսե՞լ եք արդյոք Խնձորեսկի 160մ երկարությամբ ճոճվող կամուրջը և քարանձավային կացարանները, ուր մարդիկ ապրել են մինչև 1950-ականները: Եթե ոչ, ապա միացե՛ք մեր արշավին: Խնձորեսկում քարանձավային բնակատեղիներից բացի, կտեսնենք նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը և 15-17 դարերի 2 եկեղեցիներ: Այնուհետև կայցելենք Տաթևի վանական համալիր, որտեղ կարող եք նստել Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղի: Տուրի ընթացքում կայցելենք նաև 18 մետր բարձրությունից ներքև գահավիժող Շաքիի գեղատեսիլ ջրվեժ: Երեկոյան կունենանք գինու անվճար համտես Արենիում: Հ.Գ. Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5500 դրամ, երկկողմանին՝ 7000 դրամ:

Արժեքը 11․000 դրամ

Read more

Տուր դեպի Ջերմուկ

Ջերմուկ, Նորավանք, Սելիմ, Սևան (2 օր)

1 օր
Առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Նորավանք, միջնադարյան Հայաստանի կարևոր հոգևոր կենտրոն։ Արփայի գեղեցիկ կիրճով շարունակում ենք ճանապարհը դեպի Թանահատի վանք կամ նույն ինքը՝ Գլաձորի համալսարան: Կարող ենք այցելել նաև Գնդեվանք: Այստեղից մեկնում ենք հայտնի առողջարան Ջերմուկ։ Ջերմուկում կայցելենք "Ջրահարսի վարսեր" կոչվող ջրվեժ, բուժիչ ջրերի աղբյուրներ։ Ցանկացողները կարող են օգտվել նաև ճոպանուղուց։ Գիշերակաց Ջերմուկի հյուրանոցում

2օր
Առավոտյան Ջերմուկից կշարժվենք դեպի Գեղարքունիքի մարզ։ Ճանապարհը կանցնի Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, որտեղ կտեսնենք 14-րդ դարում կառուցված Օրբելյանների քարվանսարան՝ իջևանատունը, որը մեծ դեր է խաղացել որպես Մետաքսի ճանապարհին գտնվող կայանատեղի։ Այնուհետև Սևանա լճի ափամերձ գեղեցիկ ճանապարհով կհասնենք Նորատուս գյուղի գերեզմանոց, որը թանգարան է բաց երկնքի տակ։ Այստեղ հրաշալի խաչքարեր կան դեռևս 9-րդ դարից։ Նորատուսից հետո կանգառ կանենք Սևանա լճի ափին, մի քանի ժամ կհանգստանանք, կլողանք կապուտաչյա գեղեցկուհու ջրերում: Երեկոյան կայցելենք Սևանի ափին գտնվող Հայրավանք և կվերադառնանք Երևան:

Արժեքը 36․000 ՀՀ դրամ

Read more

Խոր Վիրապ,Նորավանք,
Ջերմուկ, Արենի

Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով: Պարույր Սևակի տուն-թանգարան այցն՝ ըստ ցանկության է: Ճանապարհը շարունակելով` կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաք: Քաղաքային տուրի շրջանակներում կայցելենք նաև Ջերմուկի հանրահայտ «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժ, ինչպես նաև Ջերմուկի ճոպանուղի: Կայցելենք նաև «Երազանքների կամար», այդ 30 մետր լայնությամբ քարե կամարը հանդիսանում է Ջերմուկի բնական հրաշալիքը: Հետադարձին կունենանք կանգառ Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ: Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Պարույր Սևակի տուն-թանգարանի մուտքավճարը — 500 դրամ Հ.Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ ճոպանուղու մուտքավճարը — 1500 դրամ

Արժեքը 14․000 դրամ

Read more

Տուր դեպի Ծաղկաձոր

Ծաղկաձոր,Սևան

1.. Այցելություն Ծաղկաձոր ՛՛ Օրբելի եղբայրների տուն թանգարան
2. Կեչառիսի վանական համալիր
3. Ճոպանուղի
4.Սևանավանք/Սբ Առաքելոց եկեղեցի Գիշերակացը <<Մագնիտ>>հյուրանոցում Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 1 անձի համար ,երկտեղանի ստանդարտ համարում՝10 000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը `18500 ՀՀ դրամ

Read more

1 օր Ծաղկաձորում

Տևողությունը - 10:00-19:00
Արժեքը 1 անձի համար - 3.900 դր.  Բարձրակարգ տրանսպորտ 
Ուղեկցորդի ծառայություն 
Քաղաքային տուր Ծաղկաձորում (Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների տուն թանգարան, Ճոպանուղի, ԶԻՓ ԼԱՅՆ)
ԶԻՓ ԼԱՅՆ Ծաղկաձորից օգտվելու համար (7.000 դրամ 10.000 դրամի փոխարեն) Արժեքը չի ներառում թանգարանի տոմսը (500 դր.), ճոպանուղու տոմսը (2.000 դր.), ԶԻՓ ԼԱՅՆԻ տոմսը (7.000 դրամ):
Արժեքը 5․900 դրամ

Read more

Տուր դեպի Գորիս

Երկօրյա տուր դեպի Գորիս

1. Գյուղ Արենի և Սբ. Աստվածածին եկեղեցի
2. Նորավանք վանական համալիր 3.Շաքիի ջրվեժ
4.Տաթևի վանք
5. Սատանի կամուրջ
6.Հալիձոր
7. Գորիս
8. Հին Խնձորեսկ բնակատեղի և ճոճվող կամուրջ
9. Որոտնավանք վանական համալիր
10. Քարահունջ Գիշերակացը կլինի Գորիսում: Տեղեկացնում ենք նաև, որ գիշերակացի և նախաճաշի գումարները ներառված են տուրի արժեքի մեջ:

Տուրի արժեքը 36․000 դրամ

Read more

Գորիս-Զանգեզուր (3 օր)

1 օր
 Շաքիի ջրվեժ 
Քարահունջ, Զորաց քարեր 
Տաթևի վանական համալիր 
Քայլարշավ դեպի Հին Խոտ (հայկական ՛՛Մաչու Պիկչու՛՛) կամ հին Շինուհայր, ըստ ցանկության 
Երեկոյան զբսանք Գորիս / Կապան քաղաքում

2 օր
Կապան. Նժդեհի գերեզման-հուշարձան  Վահանավանք 
Հալիձորի բերդ կամ Բաղաբերդ  Այցելություն Մեղրի - Մեղրիի Փոքր Թաղ - Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի - Մեղրի Մեծ Թաղ - Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի - Արաքս գետի հովիտ, հայ-իրանական սահման

3 օր
 Հին Խնձորեսկ քայլարշավ, ճոճվող կամուրջ
Գորիսյան "Կապպադովկիա" 
Գորիսի Ս. Գրիգոր-Լուսավորիչ եկեղեցի  Որոտնավանք 
Որոտանի կիրճ

Արժեքը 48․000 դրամ

Read more

Տուր դեպի հյուսիսային դարպասներ

Սանահին,Հաղպատ
Ախթալա

1. ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆՔ
2. ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ (ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակում) 3. ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ (ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության ցուցակում) Հանգիստ Վանաձորի <<Վանաձոր Ասար>> առողջարանում Առողջարանի գիշերակացը երկու անձի համար՝ 34 000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը 2 անձի համար 47000 ՀՀ դրամ

Read more

Թումանյան,Դսեղ,Քոբայր

Արշավի շրջանակներում կայցելենք`
1. Թումանյանի տուն թանգարան
2. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
3. Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի
4. Գիքորի աղբյուր
5. “Սիրուն խաչ” խաչքար
6. “Ծովեր” կոչվող հայելանման լիճ
7. Քոբայր վանական համալիր Գիշերակացը երկու անձի համար՝ 41 400 ՀՀ դրամ: Տուրի արժեքը 2 անձի համար՝53400 ՀՀ դրամ

Read more

Տուր դեպի Արցախ

3 օրյա տուր դեպի Արցախ

Գանձասար 
Ամարաս 
Եղիշե առաքյալի վանք, Վաչագան Բարեպաշտի հանգստարանը
Արցախի Տիգրանակերտ
Ազոխ 
Տնջրի
Մենք՝ մեր սարերը Գիշերակացը Ավետիս հյուրանոցում Ուղեգրի ընդհանուր արժեքն է 39000 ՀՀ դրամ

Read more

Արցախ,Տաթև

 1օր Մեկնարկ 07:30 
Այց Գանձասար ` Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Ծովին քար, Առյուծի երախ , ընթրիք Վանք գյուղում -Տեղավորում “Երևան”հյուրանոցում
2օր
Նախաճաշ :“Երևան” հյուրանոցում 
Ստեփանակերտ
Այց Ստեփանակերտի երկրաբանության մշակույթի թանգարան 
Ամարասի վանական համալիր
 3օր
Նախաճաշ :ժամը 09:00-10:00
Այց Կանաչ ժամ Կանգառ:
Այց Տաթևի վանական համալիր 16:00 Ճաշ ճանապարհին Երևան 22:00
1 անձը՝ 50000 ՀՀ դրամ

Read more

Գորիս,Արցախ

1 օր
Երևան-Գորիս-Ստեփանակերտ Բերձորի Սբ Հարություն եկեղեցի Ստեփանակերտի Սբ Աստվածածին եկեղեցի Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցի Ամարասի վանք Տնջրի ծառ (կախված եղանակից) Ստեփանակերտում ազատ երեկո գիշերակաց՝ Ստեփանակերտ:

2օր
նախաճաշ հյուրանոցում Մե՛նք ենք մեր սարերը (Պապիկ-տատիկ) հուշարձան Ասկերանի Մայրաբերդ Գանձասարի վանք Վանք գյուղ և ժայռակերտ առյուծ վերադարձ՝ Ստեփանակերտ-Գորիս-Երևան։

42․000 դրամ

Read more

Տաք ջուր,ստեփանակերտ

Օր 1
Մեկնում ենք Երևանից 07:00 1. Տաք ջուր
2. Դադիվանք
3. Այց Գանձասար Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
4. Այցեր Ծովին քար և Առյուծի երախ
Օր2
1. Առավոտյան նախաճաշ
2. Քաղաքային շրջայց ք Ստեփանակերտում
3. Այց ՛՛Մենք ենք, մեր սարերը՛՛-Տատիկ-պապիկի հուշարձան/
 4. Սբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի 
5․Տիգրանակերտ

32,500 դրամ

Read more

Սևան,Արցախ

 Օր 1 
Սևանա լիճ 
ադիվանք 
Գանձասար 
Ստեփանակերտ 
Օր 2 
Շրջայց Ստեփանակերտում 
Տիգրանակերտ
Օր 3 
Տաթև (Ճոպանուղի) 
Նորավանք 
«Հին Արենի» գինու գործարան
36․000 դրամ

Read more

Տուր դեպի Դիլիջան

Հին Դիլիջան

Առաջին կանգառը կլինի Հին Դիլիջանում, այնուհետև կայցելենք Տավուշի մարզի զարդ Հաղարծին վանական համալիրը, որը հիշատակվում է սկսած դեռևս 8-րդ դարից: Կայցելենք նաև Գոշավանք, որը հիմնադրվել է 12-13-րդ դարերում Մխիթար Գոշի կողմից, իսկ օրվա 2-րդ կեսին սպասվում է անտառային քայլարշավ դեպի Գոշի լիճ, որտեղ և կանցկացնենք մեր հանգիստը: Այսպիսով, 1. Հին Դիլիջան 2. Հաղարծին 3. Գոշավանք 4. Գոշի լիճ 5. Սևանավանք Գիշերակացը <<Մագնիտ>>հյուրանոցում Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 1 անձի համար ,երկտեղանի ստանդարտ համարում՝10 000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը `15000 ՀՀ դրամ

Read more

Հաղարծին,Գոշավանք,
Գոշի լիճ

1. Հին Դիլիջան
2. Հաղարծին
3. Գոշավանք
4. Գոշի լիճ
5. Սևանավանք Հանգիստ Աղվերանի <<Ալպիական Մանուշակ >> հանգստյան տանը Երկու անձհ համար գիշերակացի արժեքն է՝ 26 000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը 1 անձի համար՝19000 ՀՀ դրամ

Read more

Ձիավարություն Դիլիջան սարերում

Այս տուրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իր տեսակի մեջ յուրահատուկ ձիարշավ Դիլիջանի սարերում, որի ընթացքում հնարավորություն կունենանք հիանալու մեր բնաշխարհի անզուգական գեղեցկությամբ, ծանոթանալու գյուղի հյուրընկալ մարդկանց և մարդամոտ ու նույնքան հյուրընկալ ձիերի հետ, շնչելու անտառների թթվածնով հարուստ օդն ու մի լավ հանգստանալու բնության գրկում: Մեկնարկը կլինի անտառապատ լեռներով շրջապատված Հաղարծին գյուղից (նախկինում` Ջարխեջ, Կույբիշև): Ճանապարհին դադարներ կունենանք Սպիտակ աղբյուր և Ղալ քար ավերակ բնակատեղիներում` հնարավորություն տալով նաև հանգստանալու մեր հավատարիմ ձիերին: Այնուհետև լեռնային կածաններով կբարձրանանք Շատվոր աղբյուր լեռը, որի շուրջբոլորը հիասքանչ տեսարաններ են բացվում: Լավ հանգստանալուց հետո մեկ այլ հետաքրքիր ճանապարհով կվերադառնանք գյուղ: Վերադարձին դադար կունենանք Դիլիջան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում` Խանջյանի տան մոտ, որտեղ կհիանանք “Անտառի արքա” քանդակով: Տուրի արժեքը  անձի համար 22000 ՀՀ դրամ

Read more

Դիլիջան,Աղավնավանք

Աղավնավանք (անտառի մեջ թաքնված) Գոշավանք
Գոշ լիճ (քայլարշավ) կամ Պարզ լիճ (ազատ ժամանակ զիփ լայնի և նավարկության համար) Ազնվացեղ եղջերուների բուծարան Պարզ լճի ճանապարհին
Հաղարծին վանական համալիր
Դիլիջանի ավանդական Շարամբեյան փողոց

Read more

Տուր դեպի Իջևան

Իջևան,Դիլիջան

9:00 Մեկնում Երևանից:
11:00 Ժամանում Դիլիջան: Դիլիջանը Հայաստանի ամենագեղեեցիկ քաղաքներից է ՝ ծածկված խիտ անտառներով ու ալպյան մարգագետիններով: Հայտնի առողջարանային քաղաք է:
12:20 Պարզ լիճ՝ անտառներով շրջապատված բնության գողտրիկ անկյուն:
Գոշավանք կամ Նոր Գետիկ վանք: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոն, որը հիմնադրել է Մխիթար Գոշը: Նրա մահից հետո կոչվել է իր անունով՝ Գոշավանք:
13:30 Հաղարծին վանական համալիր: Հիմնադրվել է 10-13- րդ դարերում, եղել է առաջատար մշակութային և կրոնական կենտրոն: 14:30 Ճաշ:
16:00 Իջևան: Այց Դենդրոպարկ, որտեղ աշխարհի բոլոր մայրցամաքներից, բացի Ավստրալիայից, բերված բույսեր կան: Դենդրոպարկում շուրջ 650 տեսակի ծառ ու թուփ կա։ Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր, որը հայտնի է իր զարդաքանդակներով:
20:00 Ժամանում Երևան:
Արժեքը 12․000 դրամ

Read more

Մակարավանք,Ծռվիզի վանք

Առաջին կանգառ՝ Մակարավանք Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի,Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։ Երկրորդ կանգառ՝ Մորո Ձորո վանք (կամ էլ Ծռվիզի վանք) Հայ առաքելական վանք Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավարևմտյան ձորակի աջ ափին։ Երրորդ կանգառ՝ Իջևանի Դենդրոպարկ, որը գտնվում է Տավուշի մարզի Իջևան քաղաքում Դենդրոպարկում կա 650 ծառ ու թուփ։ Բույսեր կան բոլոր մայրցամաքներից՝ բացառությամբ Ավստրալիայի։

14․000 դրամ

Read more

Լաստիվեր,Yelle Extreme park

Լաստիվերն աննման տեսարժան վայր է, որտեղ միահյուսված են հիասքանչ, հեքիաթային բնությունը և մարդու ձեռքի աշխատանքը: Այս դրախտային վայրը տեղակայված է Տավուշի մարզի Խաչաղբյուր գետի կիրճում, Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա: Խիտ անտառներով շրջապատված բազմադարյա քարանձավները, գեղատեսիլ ջրվեժը և ծառերի վրա կառուցված յուրօրինակ գեղեցիկ խրճիթներն ու տնակները քաղաքային աղմուկից կտրվելու լավագույն տարբերակներ են: Քայլարշավը սկսելու ենք Ենոքավան գյուղից. ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 6 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ: Yell Extreme Park-ում ցանկացողները կարող են ստանալ իրենց ադրենալինի չափաբաժինը` թռչելով ZipLine-ով:
Արժեքը 12,500 դրամ

Read more

Քայլարշավ դեպի Լաստիվեր

Տուրի ծրագիրը ներառում է. 8:00 Մեկնում Երևանից դեպի Լաստիվեր: 11:45 Ժամանում Լաստիվեր: Մեր հմուտ էքսկուրսավարների ուղեկցությամբ տեղանքում շրջայց կատարելուն կհաջորդի 2 քարանձավերի ուսումնասիրությունը: Ցանկության դեպքում հնարավոր է կազմակերպել հետաքրքիր խաղեր կամ պարզապես խարույկի շուրջ հավաքվել՝ վայելելով Լասիվերի չնաշխարհիկ բնապատկերը: 16:00 Մեկնում Լաստիվերից: 20:00 Վերադարձ դեպի Երևան:

Արժեքը 9,000 դրամ

Read more

Ամենօրյա տուրեր

Գառնի,Գեղարդ,Չարենցի կամար

Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի պատմաճարտարապետական հուշարձաններից Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հեթանոսական շրջանից պահպանված միակ կառույցն է Հայաստանում և նվիրված է Միհր աստծուն: Նախքան տաճար հասնելը ճանապարհին կանգառ կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Այնուհետև կայցելենք Գեղարդավանք (Այրիվանք): Ըստ ավանդության՝ XIII-րդ դարից այստեղ է պահվել այն գեղարդը, որով խոցել են Քրիստոսին: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ազատ գետի կիրճ, որտեղ կտեսնենք բնության անձեռակերտ հրաշք «Քարերի սիմֆոնիան»: Բնական հուշարձանը, որը հայտնի է նաև «Բազալտե երգեհոն» անունով, նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով: Հ.Գ. Արժեքը չի ներառում Գառնու մուտքավճարը տեղացիների համար՝ 750 դրամ, օտարերկրացիների համար՝ 1.500 դրամ, և Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը՝ 200 դրամ:
արժեքը 5000 դրամ

Read more

Օձուն,Մենձ էր

Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Լոռվա մարզի ամենահայտնի վանական համալիրները: Առաջին կանգառը կլինի Օձուն գյուղում, որտեղ կծանոթանանք 5-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարին: Այնուհետև կայցելենք Հաղպատի վանք, որը Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից մեկն է: Ճանապարհը կշարունակենք դեպի վեհաշուք Սանահին: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է՝ սա նրանից (Հաղպատից) հին է։ Այս երկու վանքերն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Հաջորդ կանգառը կլինի Ախթալայում: Ախթալայի վանքն աննման և յուրօրինակ հուշարձանախումբ է, որտեղ ներդաշնակորեն միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Երթուղին ներառում է նաև այց՝ «Մենձ Էր» քարայր, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Լոռվա ձորը:
Արժեքը 7,500 դրամ

Read more

Սուրբ Նիկոլայ,Ծաթեր

տուրի ընթացքում կբացահայտենք Լոռվա մարզի գողտրիկ անկյունները: Մեր առաջին կանգառը կլինի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին: Ծաթեր գյուղից կսկսենք մեր հիմնական քայլարշավը դեպի Ձորագետի կիրճ: Ճանապարհին կանգառ կունենանք ամրոց-աշտարակի մոտ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի կիրճը: Քայլարշավի վերջում կիջնենք գետի ափամերձ հատված, որտեղ կզմայլվենք կիրճի հսկայածավալ ժայռակտորով: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Հնեվանք: Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 13 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Արժեքը 10,500 դրամ

Read more

Թումանյանական Դսեղ

Ուղևորվում ենք Լոռվա Դսեղ գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետքերով։ Տուրի շրջանակներում կայցելենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Հաջորդ կանգառը կլինի հարևանությամբ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այնուհետև գեղեցիկ արահետով կքայլենք դեպի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի։ Ճանապարհին կտեսնենք Գիքորի աղբյուրը: Ըստ գյուղացիների, այս աղբյուրից ջուր են խմել «Գիքորը» պատմվածքի հայտնի հերոսներ Համբոն ու Գիքորը: Քայլարշավի ավարտին կվայելենք թումանյանական բնաշխարհով շրջապատված Ծովեր լճի հայելանման գեղեցկությունը: Հ․Գ․ Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 2 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ:
Արժեքը 7,500 դրամ

Read more

Սմբատաբերդ,Զորաց եկեղեցի

Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Սմբատաբերդ, որը Վայոց ձորի և Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է: Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի (Ավարայրի ճակատամարտ) մասին: Սյունյաց իշխաններ Վասակյանները հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։ Քայլարշավից հետո կայցելենք նաև Ցաղաց Քար (Ցախացքարի վանք). այս միջնադարյան վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից 6 կմ հյուսիս: Տուրը կեզրափակենք այցելելով Զորաց եկեղեցի (Սուրբ Աստվածածին): Այն գտնվում է բլրի վրա և հիմնադրվել է Օրբելյանների օրոք: Շինությունը ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք: Շնորհիվ նման կառուցվածքի զինվորները կարող էին ձին թամբած մոտենալ զոհասեղանին` կռվից առաջ օրհնություն ստանալու համար
Արժեքը 6,500 դրամ

Read more

Գյումրի,Հառիճավանք

Մեկօրյա տուրի շրջանակներում առաջարկում ենք բացահայտել մշակութային մայրաքաղաք Գյումրին, որը Երևանից հետո երկրորդ խոշոր քաղաքն է Հայաստանում: Առաջին կանգառը կլինի Հառիճ գյուղում, որտեղ կծանոթանանք Շիրակի զարդ Հառիճավանքի պատմությանը: Այնուհետև կուղևորվենք Գյումրի, ոտքով կշրջենք հայրաքաղաքի կոլորիտային փողոցներով, կայցելենք Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ: Քաղաքային տուրի ընթացքում կայցելենք Ալեքսանդրապոլ ամրոցի ռազմական համալիրի մաս կազմող նշանավոր Սև բերդ։ Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող, նաև ֆիլմերից ճանաչված շենքերը, որոնք համարվում են քաղաքի այցեքարտը, մեր երթուղին կդարձնեն էլ ավելի տպավորիչ և հագեցած: Տուրի ընթացքում կհատկացվի ազատ ժամանակ. ցանկության դեպքում կարող եք այցելել թանգարաններ:
Արժեքը 10,000 դրամ

Read more